Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Թուրքիան ոչհարմարողվական վիճակի մեջ է և ուշ, թե շուտ դրա համար պատասխան է տալու»

«Թուրքիան ոչհարմարողվական վիճակի մեջ է և ուշ, թե շուտ դրա համար պատասխան է տալու»
27.04.2015 | 16:55

Ցեղասպանության խնդիրը փոխանցվում է սերնդից սերունդ: Դա մոտավորապես նման է նրան, որ ընտանիքի ավանդույթները փոխանցվում են հաջորդ սերունդներին, թեկուզ կիսատ մնացած տունը շարունակելու պատգամը: Նույն կերպ՝ ցեղասպանության խնդիրը չամոքվող վշտի մակարդակում է: Բայց 100-րդ տարելիցի միջոցառումները դրական նշանակություն ստացան, մենք կարծես նոր փուլ տեղափոխվեցինք:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ:
Հոգեբանը նշեց, որ Թուրքիայի համար շատ վտանգավոր է հերքման քաղաքականությունը: Երբ մեկին կորցնում ես, առաջին փուլում հերքում ես կորուստը, ինչը պաշտպանական ֆունկցիա ունի, ադապտատիվ հերքում է: Եթե երկար է շարունակվում այդ վիճակը, իրականությունից կտրում է, առաջ է գալիս ոչհարմարվողական հերքում: «Թուրքիան այս ոչհարմարվողական վիճակի մեջ է և ուշ, թե շուտ դրա համար պատասխան է տալու,- ընդգծեց բանախոսը:- Ժողովրդի մեջ (խոսքը ազգայնականների մասին չէ) առաջանում է հակակրանք, անվստահություն իշխանությունների հանդեպ: Երբ նրանք մի բան են ասում, գիտեն, որ ինչպես հայկական հարցի դեպքում, իրականությունը կարող է բոլորովին այլ լինել»:
Խաչատուր Գասպարյանը նկատեց նաև, որ Թուրքիան գերագնահատում է նախնիների արարքը իր վրա վերցնելու խնդիրը: Սակայն հոգեբանը համոզված է, որ վաղ թե ուշ այս հարցը կարգավորվելու է:
Ի՞նչ կլինի այդ դեպքում, երբ ի վերջո Թուրքիան ընդունի իր մեղքը: Հոգեբանի կարծիքով՝ սկիզբ կդրվի նոր հարաբերությունների, մշակութային երկխոսությունների, դրական վերհուշերի և այլն: Այնուհանդերձ Խաչատուր Գասպարյանը մի օրինակ բերեց. «Երկար տարիներ Իսրայել գերմանական մեքենաներ չեն մտել: Արժանապատվության խնդիր է: Մեզ մոտ աջ ու ձախ թուրքական ապրանքներ են»:
Կա կարծիք, որ ժառանգաբար փոխանցվող մի շարք հիվանդությունների պատճառ է դարձել ցեղասպանությունը: Այս հարցին ի պատասխան բանախոսն ասաց. «Մենք տրավմայի նկատմամբ շատ զգայուն ենք, չգիտեմ՝ դա հիվանդություն է, թե առանձնահատկություն, ու միակ խնդիրը, որի շուրջ համախմբվում ենք, ցեղասպանությունն է»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ



Դիտվել է՝ 1641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ